Նիհարելու համար կատարյալ նախաճաշի գաղտնիքը
Եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է անպայման նախաճաշել։ Այս մասին ասում է սննդաբան Քիմ Ռոուզը։
Մասնագետի խոսքով՝ նախաճաշը բաց թողնելն ու «աղքատիկ» ճաշը բարդացնում են նիհարելու գործընթացը։ Ըստ նրա՝ առողջ, հավասարակշռված նախաճաշը էներգիա է ապահովում ամբողջ օրվա համար, այն մարմին տալիս է բավարար էներգիա և խթանում է ուղեղի աշխատանքը։
«Այդ պատճառով, թե ինչ եք որոշել ուտել նախաճաշին, նույնքան կարևոր է, որքան նախաճաշելու որոշումը», - նշում է բժիշկը:
Ռոուզ հայտնել է գաղտնիքը՝ ներկայացնելով արագ նիհարելու համար իդեալական նախաճաշի երեք բաղադրիչները։ Դրանք են՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր:
«Եթե դուք բավարար չափով նախաճաշեք և թեկուզ ամբողջ օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ ծախսեք, անընդհատ չեք ձգվի դեպի խորտիկները։ Բացի այդ, դուք կկարողանաք մինչև գիշեր այրել կալորիաները»,- հավելել է նա։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս չհրաժարվել ածխաջրերից, քանի որ դրանք «ուղեղի էներգիայի նախընտրելի աղբյուրն են»։
Փորձագետի խոսքով՝ գիտնականներն ապացուցել են, որ նախաճաշին հավկիթի կանոնավոր օգտագործումը բարելավում է ճանաչողական ֆունկցիան։ Նա նաև առաջարկել է ավոկադոյով բաղադրատոմս նրանց համար, որոնք չափազանց ծույլ են բարդ ուտեստներ պատրաստելու համար։
«Դուք ստանում եք ոչ յուղոտ սպիտակուցներ հավկիթից, առողջ ճարպեր՝ ավոկադոյից, ածխաջրեր և մանրաթելեր՝ ամբողջական հացահատիկի տոստից», - մանրամասնել է նա:
Իսկ դրա պատրաստման համար հարկավոր է ավոկադոն քսել հացի տոստի վրա, ավելացնել տապակած ձու և այն համեմել սև պղպեղով ու աղով։
Ավելի վաղ սննդաբան Քրիստին Միլմայնը բլիթն ու խմորեղենն անվանել էր նախաճաշի համար վատ ընտրություն, քանի որ դրանք պարունակում են շատ շաքար, անառողջ ճարպեր և շատ քիչ մանրաթելեր։