Ֆրանսիայի ափերի մոտ հայտնվել է սատկած ձկների «գորգ»
Ֆրանսիայի ափերի մոտ հայտնվել է սատկած ձկների «գորգ»: Ֆրանսիական Sea Shepherd խմբի բնապահպաններն առաջինն են նկատել սատկած ձկների «գորգը»։ Նրանց տվյալներով՝ սատկել է ավելի քան 100 հազար ձուկ։
Հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է օվկիանոսի մակերեսը ծածկված սատկած սպիտակ ձկան խիտ շերտով: Այդ ձուկն օգտագործվում է ձկան ձողիկների և յուղի արտադրության մեջ։
Ֆրանսիայի ծովային նախարար Աննիկ Ժիրարդենը սատկած ձկների պատկերները «ցնցող» է անվանել և ասել, որ խնդրել է երկրի ձկնորսության ազգային մարմնին հետաքննություն սկսել դեպքի վերաբերյալ:
Նշենք, որ Margiris-ի նման բեռնատարնավերը օգտագործում են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ ցանցեր և ձկներ են մշակում հատուկ գործարաններում: Դա շատ է քննադատության ենթարկվում բնապահպանների կողմից: