Սննդաբանը՝ մրգային հյութերի վտանգի մասին
Հյութեր ընտրելիս պետք է նախապատվություն տալ պտղամսով ըմպելիքներին՝ մանրաթելերի պարունակության պատճառով։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
Մասնագետը բացատրել է, որ այս սննդային մանրաթելերն օգնում են զսպել շաքարի ներծծումը։ Նա զգուշացրել է մրգահյութերի վտանգի մասին, որոնք հիմնականում ստացվում են քամելու միջոցով։ Այս առնչությամբ Սոլոմատինան խորհուրդ է տվել նման հյութերը փոխարինել սմուզիներով կամ ուտել ամբողջական մրգեր և հատապտուղներ:
Բացի այդ, սննդաբանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ցատկ են առաջացնում բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքները։ Մրգեր ընտրելիս նա խորհուրդ է տվել կողմնորոշվել գլիկեմիկ ինդեքսի հատուկ աղյուսակով։ Սննդաբանի խոսքով՝ պետք է զգուշությամբ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնց ցուցանիշը գերազանցում է 50 միավորը։
«Այն ամենը, ինչը դրանից բարձր է, պետք է ուտել չափազանց հազվադեպ և մեծ զգուշությամբ: Եվ միշտ բջջանյութով՝ զսպող գործոնով», – եզրափակել է Սոլոմատինան: