Հայաստանի և Արցախի նախկին նախագահները մասնակցում են Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին
ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստին։ Անվանի կոմպոզիտորի հոգեհանգստին ներկա են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադիր Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։
Հիշեցնենք, որ երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում երեկ՝ փետրվարի 4-ին, մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։