Ստաս Միխայլովը վիրահատությունից հետո կտրուկ կորցնում է քաշը
Ստաս Միխայլովը վիրահատությունից հետո արագորեն կորցնում է քաշը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Իննան։ Instagram-ում նա լուսանկար է հրապարակել երգչի հետ, որտեղ նշել է, որ նա նիհարել է 10 կիլոգրամով։
Ավելի վաղ Միխայլովի կինը հայտնել էր, որ վիրահատությունից հետո ամուսնու ինքնազգացողությունը գերազանց է։
«Մենք չենք կորել։ Պարզապես տարին բուռն է սկսվել... մարդը ապահովագրված չէ այն բանից, որ կարող է հիվանդանոց տեղափոխվել, ահա եւ ինձ հետ դա տեղի է ունեցել: Երբեք չեմ մտածել, որ ընտանիքում կխոսենք, որ ես կույր աղիքի բորբոքում ունեմ, այնուամենայնիվ, ամեն ինչ անցյալում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին, որոնք արագ, հստակ, եւ, որ ամենակարեւորն է, ժամանակին ամեն ինչ արել են։ Շնորհակալություն Աստծուն, որ ես այդ պահին տանն էի, ոչ մի տեղ չէի մեկնել։ Դա օգնեց ինձ», - ասել էր Ստաս Վլադիմիրովիչը։
Հունվարի 19-ին կատարողը շտապ հոսպիտալացվել եւ վիրահատվել էր։ 52-ամյա արտիստին ապենդիքսի հեռացման վիրահատություն է անհրաժեշտ եղել։
Ավելի ուշ հաղորդվել էր, որ վիրահատությունը հաջող է անցել, մի քանի օրից հայտնի արտիստին դուրս են գրել հիվանդանոցից: Այժմ Միխայլովը գտնվում է տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում։ Նա գտնվում է վերականգնողական փուլում։