Թեհրան․ միջուկային բնագավառում Իրանի ձեռքբերումների օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ համաձայնագրով
Միջուկային բնագավառում Իրանի ձեռքբերումների օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Խաղաղ նպատակով միջուկային բնագավառում իր ձեռքբերումները պահպանելու, մշակելու եւ ուսումնասիրելու Իրանի օրինական իրավունքը չի կարող սահմանափակվել որեւէ համաձայնագրով»,- գրել է Շամհանին Twitter-ի իր էջում։