Էրդողանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր եւ կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Համապատասխան հաղորդագրությունը նա շաբաթ օրը տեղադրել է Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես եւ կինս հանձնեցինք COVID-19-ի թեստը, երբ հայտնաբերվեցին առաջին ախտանիշները։ Դրական է արդյունքը։ Պարզվեց, որ դա օմիկրոն շտամն է։ Հիվանդությունը թեթեւ է ընթանում»,- գրել է Էրդողանը։