Ռազմական արբանյակ կրող «Սոյուզ 2.1 ա» հրթիռը արձակվել է Պլեսեցկի տիեզերակայանից
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերը Արխանգելսկի շրջանի Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ արձակել են «Սոյուզ-2.1ա» հրթիռակիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարի 5-ին ժամը 10:00-ին Արխանգելսկի մարզում գտնվող ՌԴ ՊՆ պետական փորձարարական տիեզերակայանի թիվ 43 արձակման կայանից ՌԴ օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերը հաջողությամբ արձակել են միջին դասի «Սոյուզ-2.1ա» հրթիռը»,- հայտնել են նախարարությունում։
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, բոլոր նախամեկնարկային գործողությունները եւ «Սոյուզ-2.1ա» հրթիռի արձակումը տեղի են ունեցել բնականոն ռեժիմով։ «Ցամաքային ավտոմատացված կառավարման համալիրի միջոցները վերահսկել են հրթիռակրի արձակումը»,- հավելել են նախարարությունում։
Սա «Սոյուզ-2» միջին դասի հրթիռի առաջին արձակումն է 2022 թվականին։