Քսենիա Բորոդինայի նախկին ամուսինը պարծեցել է շքեղ ավտոմեքենայով՝ չմոռանալով «խայթել» նախկին կնոջը
Գործարար Կուրբան Օմարովը բաժանորդների հետ կիսվել է ուրախ նորությամբ։ Նա նոր մեքենա է ձեռք բերել՝ Mercedes-Benz Maybach GLS 600 I։ Instagram-ում Կուրբանը ողջ գեղեցկությամբ ցույց է տվել իր ձեռքբերումը՝ չմոռանալով խայթել նախկին կնոջը՝ Քսենիա Բորոդինային:
«Ստացվում է, որ ես գնել եմ «Մայբախ» այն պատճառով, որ «վերանորոգումն ինքն իրեն չի լինի»։ Գնամ աշխատանք փնտրելու, քանի դեռ տղաները ձեւակերպում են մեքենան», - հայտարարել է Օմարովը։
Ավելի վաղ Բորոդինան խոսել էր նախկին ամուսնու պահանջների մասին: Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ Կուրբանը գովազդվում է իր անունով՝ փորձելով այդ կերպ գումար վաստակել բնակարանում շքեղ վերանորոգման համար։ Սակայն Օմարովը չի հոգնում ընդգծել, որ ապահովված մարդ է։
Ի դեպ, գործարարը չի նախատեսում վարել նոր մեքենան։ «Ես որոշեցի նորից վարորդ վարձել, դրա համար էլ մեքենա եմ գնել։ Այնպես որ, հիմա նստելու եմ եւ զբաղվելու եմ գործերով», — ընդգծել է հեռուստահաղորդավարուհու նախկին ամուսինը։
Գրառումը՝ այստեղ: