Ջեյմս ՄաքԷվոյը հաստատել է Լիզա Լիբերատիի հետ գաղտնի հարսանիքը
Ջեյմս ՄաքԷվոյը հարցազրույց է տվել The Guardian-ին, որում հաստատել է Լիզա Լիբերատիի հետ գաղտնի հարսանիքը։ Ամուսնության մասին լուրերը հայտնվել են դեռ 2019 թվականին, երբ դերասանի կյանքում այդ իրադարձության մասին խոսել է նրա մտերիմ ընկեր Ջեյմս Լլոյդը: Ավելի վաղ զույգն այդ լուրերը չէր հաստատում։
2016 թվականին դերասանը ծանոթացել է Լիզա Լիբերատիի հետ, ով աշխատել է որպես ռեժիսորի օգնական «Սպլիտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հարաբերությունները նրանց մոտ սկսվել են ծանոթությունից երկու տարի անց, սակայն զույգը դրանք թաքցնում է, քանի որ Մաքէվոյն այն ժամանակ դեռ գտնվում էր նախկին կնոջ հետ ամուսնալուծության գործընթացում։
2019-ին նրանք գաղտնի հարսանիք են արել։ Հանդիսության մանրամասները դերասանը չի բացահայտել. եւ Մակէվոյը, եւ նրա կինը չեն սիրում հրապարակայնությունը եւ չեն կիսվում անձնական կյանքի մանրամասներով։
Դերասանը հավելել է, որ հանուն կնոջ տեղափոխվել է նրա հայրենի քաղաք՝ Ֆիլադելֆիա։
- Հիմա սա իմ երկրորդ հայրենի քաղաքն է, - ասել է Մակէվոյը։