Կարո Հովագիմյան Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է պատերազմից հետո՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը
Կարո Հովագիմյան Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է պատերազմից հետո: Այն կրում է մերօրյա հերոս՝ սերժանտ Կարո Սարգիսի Հովագիմյանի անունը: Կարոն 44-օրյա պատերազմի զոհված հերոսներից։ Փորձելով իրենց վիշտը հաղթահարել, Կարոյի ծնողները որոշել են ստեղծել «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը՝ իմաստավորելու և շարունակելու ապագա բժիշկ Կարոյի կիսատ թողած գործը՝ բժշկելու առաքելությունը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հակոբ Մակդիսի հետ: