NASA-ն զգուշացրել է Երկրին մոտեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպի մասին
Մարտին Երկրին կմոտենա 138971 (2001 CB21) անվանմամբ աստղակերպը, գրում է Lenta․Ru-ն՝ Newsweek-ի վրա հղումով։
Խոշոր տիեզերական մարմնի տրամագիծը, ըստ աստղագետների, մոտավորապես 1,3 կիլոմետր է կամ 4265 ֆուտ: Այն չորս անգամ ավելի բարձր է, քան Էյֆելյան աշտարակը։ Ակնկալվում է, որ աստղակերպը մոլորակի մոտով կանցնի մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում։ Այն շարժվում է ժամում ավելի քան 43 հազար կիլոմետր արագությամբ, զգուշացրել են գիտնականները։
NASA-ն այն սահմանել է «պոտենցիալ վտանգավոր»: Միաժամանակ, գիտնականները վստահ են, որ տեսանելի ապագայում այն չի բախվի Երկրի հետ։ «Աստղակերպը կգտնվի ամենամոտ կետում երեք միլիոն մղոն հեռավորության վրա, ինչը ավելի քան տաս անգամ ավելի հեռու է մեզնից, քան Լուսինը»,- ընդգծել են փորձագետները։