Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն Ուայթլին երկրորդ անգամ են ծնողներ դարձել
Բրիտանացի սուպերմոդել Ռոուզի Հանթինգթոն Ուայթլին եւ ամերիկացի դերասան Ջեյսոն Սթեթհեմը երկրորդ անգամ ծնող են դարձել: Հայտնի ամենագեղեցիկ զույգերից մեկը դուստր է ունեցել: Երեխան լույս աշխարհ է եկել Լոնդոնում՝ երկու օր առաջ, հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ընտանիքի մտերիմներին։
Հայտնի աստղերը դեռ չեն հաստատել ուրախ լուրը։
Ռոզին եւ 54-ամյա Ջեյսոն Սթեթհեմը մեծացնում են որդուն՝ Ջեքին, որը լույս աշխարհ է եկել 2017թ․-ի հունիսի 24-ին։
Ռոզին եւ Ջեյսոնը միասին են տաս տարուց ավելի, սակայն առայժմ չեն շտապում օրինականացնել հարաբերությունները, թեեւ դերասանը մոդելին առաջարկություն է արել։ 2020թ․-ին Ռոզին խոստովանել է, որ ցանկանում է սիրելիից էլի երեխաներ ունենալ։