Պեսկով․ «ֆեյք նյուզ» տերմինը կարող է փոխարինվել «Bloomberg news»-ով
«Ֆեյք նյուզ» տերմինը կարող է փոխարինվել «Bloomberg news»-ով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ուկրաինա Ռուսաստանի Դաշնություն «ներխուժման» մասին Bloomberg գործակալությունում սխալ հրապարակմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, որն ավելի ուշ գործակալությունը սխալ է անվանել, Պեսկովը նշել է, որ իրավիճակը խոսում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի մայրաքաղաքների ագրեսիվ հայտարարությունների վտանգի մասին եւ ցույց է տալիս, թե ինչպես նման հաղորդագրությունները կարող են հանգեցնել անուղղելի հետեւանքների։
«Ընդհանուր առմամբ, իհարկե, այնպիսի լուրջ հրատարակչությունը, ինչպիսին Bloomberg-ն է, հավանաբար, մենք հիմա կանվանենք ոչ թե «ֆեյք նյուզ», այլ «Bloomberg news», ինչն արդարացված կլինի»,- ասել ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։