Արևելյան ռազմական օկրուգի Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռները ՌԴ-ից վերաբազավորվել են Բելառուսում
Արևելյան ռազմական օկրուգի Սու-25ՍՄ գրոհիչ ինքնաթիռները, որոնք մասնակցում են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգմանը, ավարտել են ՌԴ-ից Բելառուս վերաբազավորումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արեւելյան ռազմական օկրուգի Սու-25ՍՄ ինքնաթիռի անձնակազմները, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, ավարտել են վերաբաշխումը Բելառուսի Հանրապետության օդանավակայաններում»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Ռուս օդաչուները Պրիմորսկի երկրամասի օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Բրեստի մարզ՝ հաղթահարելով ավելի քան 7000 կմ տարածք։
«Ժամանակավոր տեղակայման օդանավակայան ժամանելուն պես ռուսական անձնակազմները կուսումնասիրեն առաջիկա թռիչքների երթուղիները, կմշակեն փոխգործակցություն թռիչքների կառավարման խմբի հետ եւ կսկսեն կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։