«Քանյեն պարզապես բոլորին շատ ավելի մեծ ցավ է պատճառում»․ Քիմ Քարդաշյանի պատասխանը նախկին ամուսնուն
Ինչպես հայտնի է, երեկ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել Քիմ Քարդաշյանի հանդեպ Քանյե Ուեսթի հերթական դժգոհության մասին։ Կատարողն իր Instagram-ում հրապարակել է դստեր տիկտոկ-հոլովակներից մեկի սքրինշոթը, լուսանկարում նշել է նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի էջը եւ զայրացել, որ Նորթը սոցիալական ցանցերին հասանելիություն ունի:
«Քանի որ սա իմ առաջին ամուսնալուծությունն է, ես պետք է իմանամ ինչպես վարվել այն դեպքում, երբ դուստրս իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում», - գրել էր ռեփերը։
Ի՞նչ է պատասխանել Քիմը։ Նա արդեն հրապարակել է իր դիրքորոշումն Instagram-ի Stories բաժնում։ Եվ դատելով ուղերձի բավական կտրուկ տոնայնությունից՝ աստղն ընդունել է մարտահրավերը։ Կարծես թե նախկին ամուսինների «թաքնված վեճը» դառնում է մենամարտ։
«Քանյեի մշտական հարձակումներն ինձ վրա հարցազրույցներում եւ սոցիալական ցանցերում իրականում ավելի վիրավորական են, քան Նորթի ցանկացած տիկտոկ։ Ինչպես մայր, որը հանդիսանում է մեր երեխաների հիմնական խնամակալ, ես անում եմ ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանեմ մեր դստերը, ինչպես նաեւ թույլ եմ տալիս մեծահասակների հսկողության տակ դրսեւորվել մի միջավայրում, որտեղ նա ցանկանում է, քանի որ դա երջանկացնում է իրեն»,– գրել է նա:
«Մեզ վերահսկելու եւ իրավիճակը մանիպուլացնելու Քանիեի մոլուցքը, այն էլ այնքան բացասական ու հրապարակային, միայն ավելի մեծ ցավ է պատճառում բոլորին։ Ի սկզբանե, բացի համատեղ, առողջ ծնողական հարաբերություններից ու աջակցությունից, ես ոչինչ չեմ ցանկացել, քանի որ դա ավելի լավ է մեր երեխաների համար, եւ ես տխուր եմ, որ Քանյեն շարունակում է դա անհնար դարձնել», – հավելել է Քարդաշյանը:
Առաջին անգամ չէ, որ Քանյե Ուեսթը հրապարակայնորեն վիճում է նախկին կնոջ հետ։ Նանց դստեր՝ Չիկագոյի, ծննդյան օրը ռեփերը հայտարարել է մանիպուլյացիաների մասին. իբր նրան դիտավորյալ չեն հրավիրել խնջույքին: Արդյունքում նա ինքն է գտել երեկույթի անցկացման վայրը եւ մասնակցել դրան։ Սակայն աղբյուրները հաղորդում են, որ ըստ Քարդաշյանի, իրավիճակը բոլորովին այլ է։