«Ինտեր» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իտալիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ինտերը» փետրվարի 5-ին կընդունի «Միլանին»։
Միլանյան դերբիում բուքմեյքերները կանխատեսում են իտալացի Ինձագի Սիմոնեի գլխավորած թիմի հաղթանակը, որի գործակիցը 1․80 է։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60 գործակցով։
«Ինտեր» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։
22 խաղից հետո «Ինտերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Միլանը» 23 խաղում վաստակել է 49 միավոր եւ երրորդն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Նապոլին»։