Bloomberg-ը սխալմամբ հայտարարել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին
Bloomberg գործակալությունն իր կայքում վերնագիր է հրապարակել Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» մասին, ապա ընդունել սխալն ու հեռացրել այն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք վերնագրեր ենք պատրաստում բազմաթիվ սցենարների համար, եւ «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը չկանխամտածված տեղադրվել է մեր կայքում երեկոյան ժամը 16:00-ին: Մենք խորապես ափսոսում ենք սխալի համար»,- ասվում է գործակալության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ սխալ վերնագիրն արդեն հեռացվել է, եւ այդ սխալի հանգամանքները հետաքննվում են։