Կիտոյում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Առնվազն 27 մարդ է զոհվել Կիտո քաղաքում երկուշաբթի հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հզոր ջրհեղեղի հետեւանքով։ Այս մասին ուրբաթ հայտնել է քաղաքային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«27 մարդ մահացել է, 55 մարդ վիրավորվել է (նրանցից 41-ը դուրս է գրվել հիվանդանոցներից, 14-ը մնում են հիվանդանոցներում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսը անհետ կորել են»,- ասվում է վարչակազմի Twitter-ում։ Ավելի վաղ հաղորդվել է 23 զոհի մասին։
Երկուշաբթի օրը Էկվադորի մայրաքաղաքում տեղացել են հորդառատ անձրեւներ։ Ցեխի հոսքերը վնասել են մի քանի շենքեր, խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Մայրաքաղաքի տուժած տարածքներում աշխատում են փրկարարներ, տեխնիկական աշխատողները վերականգնում են էլեկտրականությունը և մաքրում փողոցները։