«Քայլող մեռյալները» սերիալի հանգուցյալ դերասանի ընտանիքը հայտարարել է նրա առեւանգման և սպանության մասին
«Քայլող մեռյալները» սերիալի ամերիկացի դերասան Մոզես Ջեյ Մոզլիի ընտանիքը վստահություն է հայտնել, որ նրան առեւանգել եւ սպանել են: Այս մասին գրում է TMZ-ը։
Հանգուցյալի քույրը՝ Տիրիա Կիմբրոն, պարբերականի հետ զրույցում պատմել է, որ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին, որն ավելի վաղ ներկայացրել էր ոստիկանությունը: Դերասանի մարմինը գտել են Ջորջիա նահանգի Սթոքբրիջի Հուդզոնի կամրջի տարածքում այն բանից հետո, երբ նա անհետ կորել էր որոշ ժամանակ առաջ: Հարազատներին հաջողվել է հետեւել նրա մեքենայի գտնվելու վայրին։ Նշվում է, որ ավտոմեքենայի դռներն արգելափակված են եղել, Մոզլին մահացու վիրավորում է ստացել:
Իրավապահները հայտարարել են, որ ներկայումս իրենք հետաքննում են ինքնասպանության գործը, սակայն խուզարկուները դիտարկում են նաեւ արտիստի մահվան այլ հնարավոր վարկածներ:
Մոզես Ջեյ Մոզլին մահացել է կյանքի 32-րդ տարում։ Մոզլին «Քայլող մեռյալները» սերիալում խաղացել է 2012-2015թթ․։ Նա մարմնավորել է զոմբիներից մեկի կերպարը։ Բացի այդ՝ դերասանը նկարահանվել է «Քաղցած խաղեր․ եւ բռնկվում է կրակը», «Հարավի թագուհին» ֆիլմերում եւ «Պահապանները» սերիալում։