Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում՝ Տաջիկստանի հետ սահմանի մոտ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է ՌԻԱ Նովոսին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 04.16-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կունդուզ քաղաքից 205 կիլոմետր դեպի արեւելք։ Օջախը գտնվել է 209 կիլոմետր խորության վրա, նշում են սեյսմոլոգները:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։