«Ալյանսը» տրոհվում է. իրեն նախագահի պաշտոնում տեսնող Արզաքանցյանը հեռանում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Տիգրան Արզաքանցյանի մասնակցությունը պատճառ է դարձել, որ «Ալյանս» կուսակցությունում վերջինիս՝ դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենա ավարտին:
Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Արզաքանցյանը, որն օրերս հայտարարել էր, թե իրեն տեսնում է նախագահի պաշտոնում, առաջիկա օրերին կհեռանա «Ալյանսից»՝ իր հետ «բերած» անձանց ու այլ կուսակցականների հետ միասին, ապա կհայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Ըստ մեր աղբյուրների, նա փորձելու է կուսակցության խորհրդի նիստ գումարել և իր հետ «տանել» խորհրդի անդամների մի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: