Փաշինյանը կարող է այցելել Թուրքիա մարտին. Թուրքիայի փոխնախագահ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Թուրքիա այցելել մարտին Անթալյայում դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար: Այդ հավանականության մասին ուրբաթ A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
«Չնայած վերջերս Ղարաբաղի «ազատագրմանն» ու գործընթացին, որը մենք ամբողջովին սատարում ենք, ընկալվում է՝ որպես պատերազմ, իրականում այն խաղաղության բանալին է: Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել են փոխադարձ դրական ուղերձներ: Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացն արագանա,-նշել է քաղաքական գործիչը:-Հայաստանի վարչապետ Փաշինյանը կժամանի Անթալյայում դիվանագիտական ֆորումին»: