Թուրքական քաղաքի քաղաքապետի դեմ հայց է ներկայացվել
Թուրրքիայում փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառավարությունը դատական հայց է ներկայացրել Բոլու քաղաքի քաղաքապետ Թանջու Օզջանի նկատմամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):
Իրավապաշտպանների տվյալներով՝ Օզջանը մի շարք հայտարարություններ է արել, «որոնք նպաստել են երկրում բնակվող սիրիացիների դեմ հանցագործությունների աճին»:
Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Բոլուի քաղաքապետը կոչ էր արել «բաց թողնել» սիրիացի փախստականներին, ապա հավելել էր. «Որքա՞ն է Թուրքիան հանդուրժելու նրանց»:
Նշվում է նաև, որ Բոլուում սիրիացիներին բարձրացված գներով հաշիվներ են ներկայացրել էլեկտրականության և ջրի համար:
SOHR-ի տվյալներով՝ Թուրքիայում մոտ 3.5 մլն սիրիացի փախստական կա, որոնք վերջին 10 տարում հեռացել են մարտական գործողությունների վայրից: