Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:
Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: