Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ. Բայրամով
«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ հանդիպման ավարտին:
Բայրամովը նշել է, որ «կարևոր է հարյուր հազարավոր մարդկանց վերադարձնել ազատագրված հողեր, պայմաններ ստեղծել անվտանգության համար»: