Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 57 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 681-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է վիրուսի 36 908 նոր դեպք, որից 2262-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 6 520 707 դեպքից 6 130 566-ը հոսպիտալացվել է: 2085 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 61 020 487 քաղաքացի, երկրորդ չափաբաժինը՝ 54 405 243 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվն արդեն 19 023 540 է: