Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հռչակագիրը նախապես արժանացել էր Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությանը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել Թուրքիայի մեջլիսի 266 պատգամավոր։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից անցյալ տարվա հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։
Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։