Ուկրաինան ռուսական գազին այլընտրանք է գտել
Ուկրաինան Եվրոպայից գազի ներմուծման ծավալներն ավելացնելու հարցով պայմանավորվածություն է ձեռք բերել Սլովակիայի հետ։ Այս մասին հայտնում է Սլովակիայի գազատրանսպորտային օպերատոր Eustream-ը։
«Բանակցությունների արդյունքում Eustream-ը ժամանակավորապես կփոխի իր տրանսպորտային հզորությունը։ Դա կտևի մինչև ձմեռային սեզոնի ավարտը»,- ասվում է Eustream-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս ռեժիմը կգործի մինչև ջեռուցման սեզոնի ավարտը, որից հետո ընկերությունը կվերադառնա նախկին հզորություններին։
«Коммерсантъ»-ի տվյալներով Ուկրաինան առայժմ չի օգտագործում գազի իրեն հասանելի ներմուծման ծավալների ամբողջ հզորությունը։
Ամբողջ հունվար ամսվա ընթացքում միայն « Բուդնիցա» գազատարով Ուկրաինա է մատակարարվել 14,5 մլն խորանարդ մետր վառելիք։