ՌԴ-ն և Չինաստանը հայտարարերլ են ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության վտանգի մասին
Մոսկվան ու Պեկինը կարծում են, որ ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և Չինաստանի ազգային անվտանգությանը, ինչպես նաև վնասում է համապատասխան տարածաշրջանների անվտանգությունը։
«Կողմերը ընդգծում են, որ ԱՄՆ-ի ներքին և արտաքին ռազմակենսաբանական գործունեությունը, միջազգային հանրության շրջանում հարցեր է առաջացնում, որոնք վերաբերում են կենսաբանական զենքի արտադրության, մշակման և պահեստավորման արգելքի կոնվենցիայի դրույթների պահպանմանը»,- ասվում է ռուս-չինական համատեղ հայտարարությունում։
Կողմերը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոչ են արել գործել բաց, թափանցիկ և պատասխանատու, համապատասխան ձևով տեղեկացնել արտերկրում և ԱՄՆ-ում իրականացվող ռազմակենսաբանական գործունեության մասին։
2021-ի ապրիլին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիրկոլայ Պատրուշևը չէր բացառել, որ ԱՄՆ-ը արտադրում է կենսաբանական զենք։
Նրա խոսքերով աշխարհում ավելանում են կենսաբանական լաբորատորիաները, որոնք գտնվում են ԱՄՆ վերահսկողության ներքո։
Չինաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ԱՄՆ-ն չի պատասխանել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը ներկայացնելու մասին հարցին։
Այդ լաբորատորիաներից մի քանիսն էլ տեղակայված են ՌԴ-ի և Չինաստանի սահմանին։