Գոհար Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ
Դժգոհ հաճախորդը հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին մեղադրել է խարդախության մեջ: Այս մասին հաղորդում է Super.ru-ն:
Դիմահարդար Քսենիա Աբաշեւան անցյալ տարվա նոյեմբերին 69900 ռուբլով գնել է Ավետիսյանի առցանց դասընթացները և չի ստացել խոստացված տեսադասերը։
Նա վճարել է «Бьюти-спец 2.0» դասընթացի համար դեռ նոյեմբեր ամսին, սակայն նա հասանելիություն է ունեցել միայն «Личный кабинет»-ին, իսկ Ավետիսյանի վիդեո դասերը կայքում չեն հայտնվել։ Այդ ժամանակվանից սկսած դասընթացի մեկնարկի ժամկետը մշտապես հետաձգվել է, եւ Աբաշեւան այլեւս մտադիր չէ սպասել։
Աբաշեւան նախաքննական հայց և բողոք է ուղարկել Ռոսպոտրեբնադզոր։
Իրավաբանները հայտնում են, որ Ավետիսյանի այդ վարքագիծը կարող է գնահատվել որպես ոչ բարեխիղճ, քանի որ Աբաշեւան ունի գործընթացում հաղթելու բոլոր շանսերը, եթե գործը դատարան հասնի։