Ամերիկացի տղամարդը մայոնեզի պատճառով սպանել է ընկերոջը
ԱՄՆ-ի բնակիչը սպանել է ընկերոջը մայոնեզի պատճառով առաջացած կոնֆլիկտի ժամանակ, հայտնում է Mirror-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Քրիստոֆեր Էրլբախերը մեքենա վարելիս Այովա նահանգի սրճարաններից մեկի մոտ մի քանի անգամ վրաերթի է ենթարկել իր ընկերոջը՝ Կալեբ Սոլբերգին։ Մինչ այդ ընկերները բարում խաղաղ խմում էին, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ամերիկացին հանգուցյալի սննդի մեջ մի քիչ մայոնեզ ավելացրեց։
Սա այնքան դուր չի եկել Սոլբերգին, որ նա կռիվ է սկսել։ Սրան ի պատասխան` կատաղած Քրիստոֆերը խոստացել է Կալեբին, որ կվառի նրա տունը, իսկ հետո կսպանի նրան, որից հետո նա նստել է մեքենան և ճզմել ընկերոջը։
Դրանից հետո Քրիստոֆերը փորձել է քշել, բայց չի կարողացել՝ մեքենան խափանվել է, իսկ ավելի ուշ նրան ոստիկանությունը ձերբակալել է։ Էրլբախերը սպաներին ասել է, որ չի ծրագրել սպանել տղամարդուն, և որ այդ ամենը պատահաբար է տեղի ունեցել։ Բացի այդ, կալանավորի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալը գործել է ինքնապաշտպանության նպատակով։
Սակայն դա չի փրկել Քրիստոֆերին պատժից։ Նա մեղավոր է ճանաչվել առաջին կարգի սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։