Օստեոարթրիտ եւ լուսավախություն. ի՞նչ է հայտնի Sputnik V-ի նոր կողմնակի էֆեկտների մասին
Կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի օգտագործման թարմացված հրահանգներում ասվում է երկու նոր կողմնակի էֆեկտների մասին։
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պատվաստանյութի ներարկումից հետո որոշ պացիենտների մոտ կարող է զարգանալ օստեոարթրիտ (հոդերի հիվանդություն) եւ լուսավախություն (ֆոտոֆոբիա): Մշակողներն այդ կողմնակի ռեակցիաները գնահատում են որպես «հազվադեպ», այսինքն՝ դրանք կարող են զարգանալ միջինում յուրաքանչյուր հարյուրերորդ կամ հազարերորդ պատվաստվածի մոտ։
Թարմացված հրահանգները նաեւ նշում են արդեն հայտնի անբարենպաստ ռեակցիաների զարգացման հաճախականությունը: Ախտանիշները, ինչպիսիք են ռնգային ծանրաբեռնվածությունը, կոկորդի ցավը, սրտխառնոցը եւ փսխումը, այժմ գնահատվում են որպես «շատ հազվադեպ»․ դրան բախվում է 10 000 պատվաստվածներից մեկը։
Փաստաթղթում նշվում է նաեւ, որ պատվաստանյութի ներարկումից վեց ամիս անց դրա ընդհանուր արդյունավետությունը կազմում է 70,5%: Այս ընթացքում հակամարմիններ են մնում պատվաստվածների 93,3%-ի մոտ։