Կրեմլը հաստատել է Մակրոնի այցը Մոսկվա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին Մոսկվայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բանակցությունների արդյունքներով կկայանա համատեղ մամուլի ասուլիս։
«Այո, իսկապես, Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են, որ Մակրոնը Մոսկվայում կլինի երկուշաբթի։ Երկուշաբթի կկայանան ռուս-ֆրանսիական բանակցությունները, որի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս կանցկացվի»,- ասել է Պեսկովը։
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Մոսկվայում կայանալիք բանակցություններում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները։ «Օրակարգում շատ թեմաներ կան, առաջին հերթին, իհարկե, սա իրավիճակի քննարկումն է անվտանգության երաշխիքներով»,- ասել է Պեսկովը։