Le Figaro. Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունն Արցախում
Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանությունն Արցախում: Այս մասին Twitter-ում գրել է Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Մինչ Ադրբեջանը շարունակում է իր մշակութային ցեղասպանությունն Արցախում հայկական ժառանգության նկատմամբ՝ առանց որեւէ արձագանքի (հատկապես Ֆրանսիայի ԱԳՆ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի), ԵՄ-ն ողջունում է Բաքվի հետ իր էներգետիկ գործընկերությունը»,- ասել է նա՝ տեղադրելով Եվրոպական քաղաքականության եւ հարեւանության ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի գրառումը Բաքվում հանդիպումների մասին: