Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ Գրան պրիում
Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) փետրվարի 4-ին կսկսի պայքարը ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում։
Բեռլինում 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Լեւոն Արոնյանի մրցակիցներն են C խմբում հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտը, ռուսաստանցի Դանիիլ Դուբովը եւ գերմանացի Վինսենտ Կեյմերը։ Խմբային փուլում կանցկացվի 6 տուր, խմբի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ։ Առաջին տուրում (Երեւանի ժամանակով 18։00-ին) Արոնյանը սպիտակներով կխաղա Վիդիտի հետ։
ՖԻԴԵ Գրան պրի շարքը աշխարհի չեպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։