Պուտինը ժամանել է Պեկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին։ Նա բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ եւ ներկա կգտնվի ձմեռային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը։ Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր, գրում է «Ъ»-ը։
Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պետությունների ղեկավարների բանակցություններում քննարկվելու են երկու երկրների հարաբերությունների համակողմանի հարցերը։ «Այցի ընթացքում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ, որոնցում նախատեսվում է քննարկել ռուս-չինական համընդրգկուն գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կդիտարկվի առեւտրատնտեսական, էներգետիկ, ֆինանսաներդրումային, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում գործնական համագործակցության հարցերի լայն շրջանակ»,- տեղեկացրել է Կրեմլը։