Ռեժիսոր Վլադիմիր Միրզոևն էկրանավորում է «Ոճիր և պատիժ» վեպը
Ռեժիսոր Վլադիմիր Միրզոեւը մինի սերիալ է նկարահանում Ֆյոդոր Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի հիման վրա, հայտնում է Variety-ն։
Կինոադապտացված տարբերակում վեպի գործողությունները կտեղափոխվեն ժամանակակից Սանկտ Պետերբուրգ՝ այդ կերպ հանդիսատեսին ներկայացնելով «թարմ հայացք ռուսական գրականության բոլոր ժամակաների փիլիսոփայական ամենակարեւոր ստեղծագործություններից մեկի վրա»։
Ռեժիսորի խոսքով՝ վեպի ադապտացված տարբերակն առաջարկում է դասական պատմության նոր հեռանկարներ եւ մեկնաբանություն։ Նա ընդգծել է, որ բազմասերիանոց ժապավենը կներկայացնի ոչ միայն Ռոդիոն Ռասկոլնիկովի, այլեւ նրա քրոջ՝ Դունյայի պատմությունը։
«Նրանք նման են միմյանց, նրանց բնավորությունները նման են։ Բայց ամենակարեւորն այն է, թեեւ դա այդքան էլ ակնհայտ չէ, որ երկուսն էլ հերոսներ են։ Երկուսն էլ կրքոտ են, հպարտ եւ անկոտրում»,- հավելել է Միրզոեւը։
Վեպի նոր էկրանավորումն ութ էպիզոդից բաղկացած մինի սերիալ կլինի եւ կթողարկվի «Start» հարթակում։ Այդ պահին հայտնի չէ շոուի թողարկման օրը։