Բլոգեր Ամիրան Սարդարովը բաժանվել է Ուզբեկստանի առաջին նախագահի թոռնուհուց
Ռուս բլոգեր Ամիրան Սարդարովը՝ «Дневника Хача»-ի հեղինակը, հայտարարել է, որ բաժանվել է Մարիամ Տիլյաեւայից՝ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի թոռնուհուց։ Բլոգերն այդ մասին հրապարակում է արել Ինստագրամում։
Տարվա ընթացքում նա սոցիալական ցանցերում ցուցադրում էր ընտանեկան անվրդով կյանքը, հաճախ էր կնոջ հետ լուսանկարներ հրապարակում։ «Ես ու Մաշան բաժանվել ենք։ Ցավոք, այդպես լինում է։ Ցանկանում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ եղել ես իմ կյանքում։ Դու շատ լուսավոր ես, խելացի ու լի էներգիայով։ Մաղթում եմ՝ մնաս այդպիսին»,- գրել է Սարդարովը։
Նա նախկին կնոջը նաեւ առաջարկել է երբեք չտխրել եւ հավաստիացրել է, որ նրա դեպքում լավագույնը դեռ առջեւում է, եւ նա կգտնի իր երջանկությունը։ «Շնորհակալ եմ քեզ ամենի համար»,- գրել է բլոգերը։
Նախորդ տարվա ավարտին YouTube-յան «Вопрос ребром» շոուի եթերում Սարդարովը ռեփեր Բաստային գանգատվել էր, որ կնոջ բարձրաստիճան հարազատներն իրեն այդպես էլ չեն ընդունել։ «Այդպես ասեմ․ ես ու Մաշան նրա ծողների հետ չենք շփվում։ Իմ հայտնվելուց հետո նրանք դադարել են շփվել մեզ հետ։ Ահա ամենն, ինչ կարող եմ ասել»,- հայտարարել էր նա։
Լուսանկարը՝ այստեղ: