Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
Ավելի վաղ խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի կողմից ստորագրված արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ներկայացված Շուշիի հռչակագիրը բարձր գնահատվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից եւ խորհրդարանում քննարկման ներկայացվեց «որպես պատմական կարեւոր փաստաթուղթ»:
Անցյալ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրում նշվում է նաեւ, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։