Ինչո՞ւ են մարդիկ կորցնում հոտառությունը կորոնավիրուսի ժամանակ
Գենների հատուկ համակցությունը կարող է COVID-19-ի ժամանակ հոտառության կորստի բարձր ռիսկի պատճառ լինել։ Այս եզրակացության են եկել բժշկական-գենետիկական կենտրոնի մասնագետները։
«Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ Nature Genetics գիտական ամսագրում ամերիկացի գենետիկների հրապարակման մեջ գիտնականները կապել են UGT2A1 եւ UGT2A2 գեների լոկուսներիում փոփոխությունները եւ քթի հոտառական էպիթելի բջիջների ակտիվությունը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի բնակչությանը, Genotek-ի յուրաքանչյուր յոթերորդ հաճախորդն ունի UGT2A1 / UGT2A2 գենի տարբերակներ, որոնք մեծացնում են հոտառությունը կորցնելու հավանականությունը»,- ասում է Genotek բժշկական գենետիկական կենտրոնի արտադրանքի գծով տնօրեն Ալեքսանդր Ռակիտկոն:
Նրա խոսքով՝ գեների նմանատիպ համակցություն ունեցող մարդկանց մոտ հոտերը ճանաչելու ունակությունը կորցնելու վտանգը մեծանում է 11%-ով։
Մասնագետների կարծիքով՝ անոսմիան կորոնավիրուսի հնարավոր ախտանիշներից միայն մեկն է, որը ոչ բոլորի մոտ է դրսեւորվում։ COVID-19-ից ապաքինված մարդկանց մեծ մասի ընկալիչները վերականգնվում են 2-4 շաբաթվա ընթացքում։ Շատերը նկատում են այնպիսի ախտանիշ, ինչպիսին է պարոսմիան՝ համերի եւ հոտերի խեղաթյուրված ընկալումը: