Ամերիկացի զինծառայողները մեկնել են Արևելյան Եվրոպա
Մոտ 1700 զինծառայող ուղարկվել է Լեհաստան, եւս 300 դեսանտային կտեղակայվի Գերմանիայում, ասել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ամերիկացի դեսանտայինները մեկնել են Արեւելյան Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ սրման ֆոնին։ Ռազմական տրանսպորտային ինքնաթիռն օդ է բարձրացել Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորտ Բրեգ քաղաքի ռազմաբազայից: Լեհաստան է ուղարկվել մոտ 1700 զինծառայող, հիմնականում՝ 82-րդ օդադեսանտային դիվիզիայից, եւս 300 դեսանտային կտեղակայվի Գերմանիայում։
Պենտագոնը լրագրողներին հրավիրել է այցելել բազա, որը, ըստ ԱՄՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Վիսերի, սովորաբար օգտագործվում է դեսանտայիններին տեղակայման համար, նախքան իրենց հանձնարարված առաքելությանը մեկնելը:
«Այժմ [այս օբյեկտն] օգտագործվում է 18-րդ օդադեսանտային կորպուսի եւ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողների նախնական մոբիլիզացիոն պատրաստության համար, որոնք կատարում են Եվրոպա՝ ինչպես Գերմանիա, այնպես էլ Լեհաստան, տեղափոխման հրամանը՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին եւ մեր գործընկերներին Ռուսաստանին զսպելու հարցում աջակցելու համար»,- ասել է Վիսերը:
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ ընդհանուր առմամբ մոտ 3000 զինվոր է ուղարկում Լեհաստան եւ Ռումինիա՝ Արեւելյան Եվրոպան Ուկրաինայի մերձակայքում ռուսական զորքերի կենտրոնացման հետ կապված ճգնաժամի հնարավոր տարածումից պաշտպանելու համար:
Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժման պլանները: