Պերուում գիտնականները փայտե ձողերի վրա ողնաշարներ են հայտնաբերել
Պերուի Չինչա հովտի բնակիչները շուրջ 500 տարի առաջ մահացածների ողնաշարները շարել են փայտե ձողերի վրա, ինչը հնագետների կողմից միայն վերջերս վավերացված քիչ հայտնի պրակտիկա էր։
Հնարավոր է, որ դա փորձ էր վերականգնել եվրոպական գաղութացման ժամանակ մահացածների մարմինները, ասվում է գիտնականների հետազոտության մեջ, որոնք հայտնաբերել են նման ձողերի 192 օրինակ: Նրանց թվում կան նաեւ երեխաների աճյուններ։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սյունակների ողերը ուղղակի, ծիսական պատասխան են բնիկ ժողովուրդների եվրոպական գաղութատիրությանը», - ասել է Insider-ին Արեւելյան Անգլիայի համալսարանի ուսումնասիրության հեղինակ եւ հնագետ Ջեյքոբ Լ. Բոնգերսը։
Հետազոտության հեղինակները Չինչա հովտում իրականացրել են չուլպա կոչվող շուրջ 600 դամբարանների համակարգված հետազոտություն։ Նրանց թվում եղել են թալանված դամբարաններ, որոնք հնագետները հաճախ անտեսում են, պատմել է Բոնգերսը։
Հայտնաբերվել է այսպիսի «սյունակների վրա շարված ողերի» 192 նմուշ։
Եղեգի ածխածնային վերլուծությունը, որի վրա շարվել են ողերը, վերաբերում է համեմատաբար նեղ ժամանակահատվածի՝ մեր դարաշրջանի 1450-ից մինչեւ 1650 թթ․, որը ներառում է ինկերի կառավարման ավարտը եւ եվրոպական գաղութացման սկիզբը: Այս շրջանը լի էր քաղաքական անորոշություններով Չինչա հովտի համար։
Չինչա թագավորությունը, որը գոյություն է ունեցել մ.թ. ա. 1000-ից մինչեւ 1400 թվականը, բաղկացած էր համայնքների ցանցից, ներառյալ ֆերմերները, ձկնորսները եւ առեւտրականները: Այդ ժամանակ Չինչա թագավորությունը ծաղկում էր՝ երկրի այլ շրջաններից առևտրի հաշվին հավաքելով ոսկե և արծաթե իրեր։ Այնուհետև 16-րդ դարում ժամանեցին եվրոպացիները։
«Ամսաթվերը համընկնում են սովի եւ համաճարակների այդ աներեւակայելի բուռն ժամանակաշրջանի եւ, իհարկե, եվրոպացիների ժամանման եւ նոր սոցիալական կարգ հաստատելու փորձերի հետ: Նման վարքագիծը տեղի է ունենում այս համատեքստում», - ասել է Բոնգերսը։
50 տարվա ընթացքում, տարածաշրջանում ինկերի կառավարման ավարտից հետո, Չինչայի բնակչությունը 1533 թվականին կտրուկ կրճատվել է 30 000 ընտանիքից մինչեւ 979-ը 1583 թվականին։
Բոնգերսի խոսքով՝ 16-րդ դարում գաղութատերերը հաճախ կողոպտել են բնիկ ժողովուրդների գերեզմանները ՝ ոսկի եւ արծաթ որոնելով։
«Այս բոլոր տվյալները հաստատում են այն մոդելը, որ սյուների այդ ողերը, հնարավոր է, փորձ էին վերակառուցել մահացածներին՝ ի պատասխան եվրոպացիների թալանի», - ասել է նա։