Չարբախցիներն անելանելի վիճակում. «հուսահատության գազելիներին» փոխարինեց հուսահատությունը` առանց գազելների. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս:
Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ:
Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: