Էրդողանը կրկին վերահաստատել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։
Միևնույն ժամանակ, Թուրքիան պատրաստ է ընդունել «Մինսկի» ձևաչափով հանդիպումը, այս մասին հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը ԶԼՄ-ների համար արված հայտարարության մեջ։