Բայդենը հայտարարել Է Սիրիայում ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշիի ոչնչացման մասին։
«Անցյալ գիշեր իմ ցուցումով Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ԱՄՆ-ի զինված ուժերը հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որպեսզի պաշտպանեն ամերիկյան ժողովրդին եւ մեր դաշնակիցներին եւ աշխարհն ավելի անվտանգ դարձնեն։
Մեր Զինված ուժերի վարպետության ու խիզախության շնորհիվ մենք մարտադաշտից հեռացրեցինք ԻՊ առաջնորդ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշիին։ Բոլոր ամերիկացիները բարեհաջող վերադարձել են գործողությունից», - ասված է Բայդենի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Բայդենը ամերիկացի ժողովրդին հասցեագրված ուղերձով հանդես կգա։