Ում հետ է Պուտինը մեկնելու Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին կմեկնի Արգենտինայի առաջնորդ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։
Փետրվարի 3-ին այս մասին ռուսական պետության ղեկավարը հայտարարել է արգենտինացի գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկից առաջ։
«Այս անգամ Ձեր այցը Ռուսաստանում կարճ է:Հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել անձնական շփումները Արգենտինայում և այստեղ՝ Ռուսաստանում։ Մենք միասին մեկնում ենք Պեկին՝ Օլիմպիական խաղերի բացմանը»,- ասել է Պուտինը։