Կանցլեր Շոլցի այցը Մոսկվա կկայանա փետրվարին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 15-ին կայցելի Ռուսաստան, մինչ այդ կայցելի Վաշինգտոն եւ Կիև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Süddeutsche Zeitung թերթը։
Աղբյուրնի համաձայն՝ այցերի հիմնական նպատակը Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացումն է։ Ըստ թերթի, Deutsche Welle-ի հեռարձակման արգելքը Ռուսաստանում կստվերի Շոլցի այցը Մոսկվա։
Կանցլերը մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Süddeutsche Zeitung-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի և Լեհաստանի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Անջեյ Դուդայի հետ՝ այսպես կոչված Վայմարի եռանկյունու շրջանակում։
Դրանք հիմնականում նվիրված են լինելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։