Աբու Դաբիի ափերի մոտ բնական գազի խոշոր հանքավայրեր են հայտնաբերվել
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը հայտարարել է Աբու Դաբիի ծովափնյա տարածքում բնական գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին, որի պաշարները կարող են հասնել 42,5-ից մինչև 56,6 միլիարդ խորանարդ մետր:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը, հայտնում է, որ պաշարի հայտնաբերումը կատարվել է 2-րդ բլոկում հետախուզական հորատման ժամանակ, որն իրականացնում է իտալական և թայլանդական միջազգային կոնսորցիումը: Նշվում է, որ սա գազի պաշարների առաջին հայտնաբերումն է Աբու Դաբիում, որտեղ հետախուզական աշխատանքներ են ընթանում 2019 թվականից։
Աբու Դաբիից հյուսիս-արևմուտք գտնվող 2-րդ բլոկի տարածքը կազմում է մոտ 4 հազար քառակուսի կմ։ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը իր պաշարները գնահատում է մի քանի միլիարդ բարել նավթ և տասնյակ միլիարդավոր խորանարդ մետր բնական գազ: