Հայ Կաթողիկե պատրիարք Կաթողիկոսը և Ֆրանցիսկոս Պապը պատարագել են միասին
Տյառնընդառաջի տոնին ընդառաջ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոս 21-րդ Կաթողիկոս Պատրիարքը հաստատել են Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը։
Հռոմի սրբազան քահանայապետը 2021 թ. սեպտեմբերի 23-ի կոնդակով հաստատել է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկե նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա Նվիրապետության ու ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը:
Եկեղեցական ավանդության համաձայն՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է հավատացյալներին Հաղորդություն շնորհելու խնդրանք: